Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան ՛՛շնորհավոր ամանոր՛՛

Հավի փափկամիսը եփել մինչ պատրաստվի, հովացնել ու մանր կտրատել: Սալորաչիրը թրջել տաք ջրում 10 րոպե: Ջուրը թափել, սալորաչիրը մանր կտրատել: Ձուն եփել, հովացնել: Առանձնացնել դեղնուցն ու սպիտակուցը: Քերել քերիչով: Հավի փափկամիսը խառնել մայոնեզով, աղ ցանել, շարել ափսեում: Դնել դեղնուցը, մայոնեզ քսել: Շարել սալորաչիրը: Մի քիչ մայոնեզ քսել: Ընկույզ լցնել: Շարել պանիրը, մայոնեզ լցնել: Դնել սպիտակուցը: Զարդարել նռան հատիկները:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան ՛՛շնորհավոր ամանոր՛՛

հավ հավ 400 գրամ

ձու ձու 5 հատ

սալոր սալոր 120 գրամ

ընկույզ ընկույզ 80 գրամ

աղ աղ

նուռ նուռ

մայոնեզ մայոնեզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1410դրամ,
իսկ կալորիականությունը ` 559 կկալ