Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ամանորյա աղցան հավի կրծքամսով ու բրոկկոլիով

Կարտոֆիլը եփել, հովացնել ու մանր խորանարդիկների բաժանել: Այս ամանորյա աղցանի համար բոլոր բաղադրիչները պետք է շատ մանր կտրատել: հավի կրծքամիսը խորանարդաձևկտրատել, այնուհետև պատառաքաղով քրքրել:Գազարը եփել,հովացնել, մանր կտրատել, մի քանի կտոր պահել զարդարելու համար: Կարելիէ նաև թթու կամ մարինացված վարուգ ավելացնել, էլի մանր կտրատած: Բոլոր բաղադրիչները լցնել հարմար ու խոր թասի մեջ, որպեսզի հեշտ լինի խառնել: Դեղնուցը մանրացնել, իսկ սպիտակուցը մի կողմ դնել: Ավելացնել մայոնեզ ըստ ճաշակի ու խառնել:Լավ կլինի,եթե մայոնեզը լինի տանը պատրաստած ու մի քիչ կծու: Սպիտակուցը մանր քերիչով քերել: Բրոկկոլին աղի եռացող ջրի մեջ դնել 2-3 րոպե: Դնել քամիչի վրա, սառը ջուր լցնել վրան: Աղցանի համար անհրաժեշտ է օվալաձը, ուղղանկյուն կամ քառակուսի ափսե, բայց ոչ հարթ մակերեսով: Աղցանը դնել ափսեի ամողջ մակերեսով, կողքերն ու վերին մասը հավասարեցնել, բոլորկողմերից քերած սպիտակուց լցնել: Սուր ծայրով դանակի օգնությամբ թարմ վարունգից ստանալ եղևնի: Ամանորյա աղցանի թվերը սարքելսոխից: Աղցանը զարդարել եղևնիով ու գազարիխորանարդիկներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ամանորյա աղցան հավի կրծքամսով ու բրոկկոլիով

հավ հավ 350 գրամ

ձու ձու 4 հատ

կարտոֆիլ կարտոֆիլ 6 հատ

գազար գազար 2 հատ

թթու վարունգ թթու վարունգ 3 հատ

մայոնեզ մայոնեզ 4 ճաշի գդալ

վարունգ վարունգ 1 հատ

կանաչ սոխ կանաչ սոխ

բրոկկոլի բրոկկոլի 300 գրամ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1780դրամ,
իսկ կալորիականությունը ` 688 կկալ