Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան հավի մսով ու չորահացով

Խառնել 2 գդալ բուսական յուղ ու ծեծած սխտոր: Թողնել 10-15 րոպե: Հազարը կտրատել կամ ձեռքով պոկել: Լոլիկը կիսել: Պանիրը քերել քերիչով: Հավի փափկամիսը կտորների բաժանել: Տապակել քիչ բուսական յուղի մեջ, աղ ցանել: Սպիտակ հացը խորանարդիկների բաժանել: Թավայի մեջ լցնել բուսական յուղն ու սխտորը, շարել կտրատած հացը, խառնել, որպեսզի յուղը ներծծվի հացի մեջ, աղ ցանել: Տապակել միջին կրակի վրա մինչ ամբողջությամբ պատրաստ լինի, անընդհատ խառնել: խառնել հավի միսը, լոլիկը, հազարը, պանիրը, խառնել, մայոնեզ լցնել: Մատուցելիս ավելացնել չորահացերը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան հավի մսով ու չորահացով

հավ հավ 300 գրամ

հաց հաց 200 գրամ

հազարի տերևներ հազարի տերևներ 1 փունջ

լոլիկ լոլիկ 1 կգ

սխտոր սխտոր 3 պճեղ

ձեթ ձեթ

մայոնեզ մայոնեզ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1400դրամ,
իսկ կալորիականությունը ` 282 կկալ