Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան տավարի լյարդով

Լյարդը մաքրել թաղանթից, եփել եռացող ջրում 15-20 րոպե: Եփել կարտոֆիլն ու ձուն: Լյարդը մեծ քերիչով քերել, պանիրը նույնպես: Ձուն մաքրել, քերել քերիչով: Կարտոֆիլը մաքրել ու քերել քերիչով: Սոխը մաքրել, մանր կտրատել, եռացրած ջուր լցնել ու թողնել 7-10 րոպե: Ջուրը թափել, սոխը ճզմել: Ափսեի վրա մայոնեզ քսել, դնել տավարի լյարդը, մայոնեզ քսել: Շարել կարտոֆիլի ու սոխի շերտը, մայոնեզ քսել: Դնել ձուն, մայոնեզ լցնել: Դնել պանրի շերտ: Աղցանը կարելի է զարդարել կտրատած լոլիկի կտորներով ու կանաչիով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան տավարի լյարդով

տավարի լյարդ տավարի լյարդ 400 գրամ

ձու ձու 3 հատ

կարտոֆիլ կարտոֆիլ 200 գրամ

սոխ սոխ 100 գրամ

մայոնեզ մայոնեզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1040դրամ,
իսկ կալորիականությունը ` 538 կկալ