Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան ՛՛վիշապ՛՛

Գազարն ու ձուն եփել: Ձուն մաքրել, դեղնուցն ու սպիտակուցն առանձնացնել: Մի քիչ սպիտակուց թողնել զարդարելու համար, մնացածը քերել քերիչով: Դեղնուցը կարելի է մանրացնել: Ապուխտը խորանարդիկների բաժանել: Պանիրը միջին քերիչով քերել: Գազարը մաքրել ու միջին քերիչով քերել: Լոլիկների ավելորդ մասերը հանել, կտրատել : սպիտակուցից վիշապ սարքել ափսեի մեջ: Մի քիչ աղ ավելացնել, մայոնեզ լցնել: Շարել ապուխտը, լոլիկը, աղ ցանել, մայոնեզ լցնել: Պանիրը դնել ու մայոնեզ քսել: Գազարից սարքել գլուխը, թաթերն ու պոչը: Մնացածը զարդարել դեղնուցով: Մնացած սպիտակուցից սարքել աչքերը, գազարից՝ ականջներն ու պոչը, լոլիկից՝ բերանը, ձիթապտղից՝ կոպերը, քիթը, ճանկերը ու մարմինը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան ՛՛վիշապ՛՛

խոզապուխտ խոզապուխտ 200 գրամ

ձու ձու 4 հատ

լոլիկ լոլիկ 2 հատ

գազար գազար 2 հատ

ձիթապտուղ ձիթապտուղ

մայոնեզ մայոնեզ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1220դրամ,
իսկ կալորիականությունը ` 451 կկալ