Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան հավով ու ավոկադոյով

Պատրաստում ենք հավի մարինադը.խառնել 3 ճ/գ ձիթայուղ, 1ճ/գ քացախ, լիմոնի կեսի հյութը: Հավի փափկամիսը կտրատել, դնել մարինադի մեջ 2 ժամ: Հազարը մանրացնել: Սոխը կիսալուսնաձև կտրատել: Բոլոկին կիսաշրջանաձև կտրել: Ավոկադոն մաքրել, կիսել, հանել կորիզները, երկարավուն կտրատել: Խորը ափսեի մեջ խառնել սոխը, ավոկադոն ու բոլոկին: Մարինացված հավի միսը տապակել թավայի մեջ: Պատրաստի փափկամիսը կտրատել շերտերի: Մեծ ափսեի մեջ դնել բանջարեղենը, ավոկադոն, հավի միսը: Պատրաստում ենք միջուկը. Խառնել 1ճ/գ քացախ, 5ճ/գ ձիթայուղ, լիմոնի կեսի հյութը, ծեծած սխտորր, 1թ/գ մանանեխ, մի քիչ պղպեղ: Սոուսը լցնել աղցանի մեջ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան հավով ու ավոկադոյով

հազարի տերևներ հազարի տերևներ 1 փունջ

հավի կրծքամիս հավի կրծքամիս 500 գրամ

ավոկադո ավոկադո 1 հատ

բողկ բողկ 5 հատ

կանաչ սոխ կանաչ սոխ 2 ցողուն

ձեթ ձեթ 8 ճաշի գդալ

մանանեխ մանանեխ 1 թեյի գդալ

կիտրոն կիտրոն 1 հատ

սխտոր սխտոր 1 պճեղ

քացախ քացախ 2 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 790դրամ,
իսկ կալորիականությունը ` 57 կկալ