Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել շերտավոր աղցան հավով ՛՛սուրբծննդյան աստղ՛՛

Գլուխ սոխը մանր կտրատել ու տապակել բուսական յուղով միջին կրակի վրա, մինչ դառնա ոսկեգույն: Եփած հավի կրծքամիսը մանր խորանարդիկների բաժանել: Կարտոֆիլն ու բազուկը եփել, մաքրել ու միջին քերիչով քերել:Երբ բոլոր բաղադրիչներն աղցանի պատրաստ լինեն, հարկավոր է սկսել զարդարել ու աստղի ձև տալ:Առաջին շերտը դնել կարտոֆիլը, կարելի է մի քիչ մայոնեզ քսել, այնուհետև դնել հավի կրծքամիսը, ցանկալի կլինի նախօրոք խառնել մայոնեզ ու աղ անել: Հետո դնել տապակած սոխը: Այնուհետև դնել բազուկ թե կողքերին, թե վերին մասում: Նռան հատիկներ դնել աղցանի կողքերին, ինչը կգեղեցկացնի աղցանը: Թողնել մի քիչ ու մատուղել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք շերտավոր աղցան հավով ՛՛սուրբծննդյան աստղ՛՛

հավ հավ 200 գրամ

կարտոֆիլ կարտոֆիլ 2 հատ

սոխ սոխ 2 գլուխ

ճակնդեղ ճակնդեղ 1 հատ

մայոնեզ մայոնեզ

աղ աղ

սամիթ սամիթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 510դրամ,
իսկ կալորիականությունը ` 113 կկալ