Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել տոնական ՛՛օլիվյե՛՛

Եփած երշիկը խորանարդիկների բաժանել: Ձվերը եփել: Դեղնուցն ու սպիտակուցը առանձնացնել: Դեղնուցը մանր կտրատել, սպիտակուցը քերել քերիչով: Եփած կարտոֆիլը կտրատել, գազարը նույնպես: Վարունգը խորանարդաձև կտրատել: Մի քիչ կանաչ ոլոռ ու գազար պահել զարդարելու համար, ինչպես նաև դեղնուց ու սպիտակուց: Մնացած բաղադրամասերը խառնել, մայոնեզ լցնել: Աղցանը ափսեի մեջ լցնել՝ տալով եղևնու տեսք: Դեղնուց լցնել, մայոնեզ քսել, հետո սպիտակուց ավելացնել: Աղցանը կարելի է զարդարել կանաչ ոլոռով ու գազարով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք տոնական ՛՛օլիվյե՛՛

նրբերշիկ նրբերշիկ 300 գրամ

կարտոֆիլ կարտոֆիլ 300 գրամ

գազար գազար 200 գրամ

ձու ձու 5 հատ

վարունգ վարունգ 200 գրամ

պահածոյացված կանաչ ոլոռ պահածոյացված կանաչ ոլոռ 450 գրամ

մայոնեզ մայոնեզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1410դրամ,
իսկ կալորիականությունը ` 602 կկալ