Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել պանրով և լոլիկով սմբուկ

Սմբուկները մեկումեջ շերտերով կլպել, ապա 0,5 սմ հաստության շերտերի կտրտել, աղ անել, գցել քամիչի մեջ, վրան ափսե և ծանրություն դնել, թողնել 1 ժամ: Սմբուկի շերտերը լվանալ, չորացնել, ձիթայուղով թեթևակի տապակել, տեղափոխել թղթե անձեռոցիկի վրա: Տապակի մեջ 1-2 ճ.գդալ ձիթայուղ ավելացնել, լցնել մանրացրած սխտորը, շարել սմբուկի շերտերը, լցնել մանրացրած լոլիկներն իրենց հյութով, համեմել, կափարիչը դնել: Եփել 10-12 րոպե՝ մինչև սմբուկները փափկեն, ապա ավելացնել մանր կտրտած մաղադանոսը, քացախը, ոչ մանր կտրտած ֆետա պանիրը, կափարիչ դնել, եփել ևս 5 րոպե: Մատուցել անմիջապես:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պանրով և լոլիկով սմբուկ

սմբուկ սմբուկ 2 հատ

սխտոր սխտոր 3 պճեղ

տոմատի մածուկ տոմատի մածուկ 1,5 թեյի բաժակ

մաղադանոս մաղադանոս 0,5 փունջ

քացախ քացախ 1 ճաշի գդալ

ձեթ ձեթ

շաքարավազ շաքարավազ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 720դրամ,
իսկ կալորիականությունը ` 43 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5