Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել պանրով բանջարեղեն

Սմբուկն ու դդմիկը կտրտել 1.5 սմ հաստության շրջանակների, բուսայուղով երկու կողմից տապակել: Ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել, սմբուկն ու դդմիկը հովհարաձև շարել, ամեն մեկի վրա պանրի շերտ դնել, եփել 200 աստիճան ջեռոցում 7-8 րոպե: Սոուս պատրաստելու համար պետք է կարագով թեթևակի տապակել մանր կտրատած սոխն ու սխտորը, ավելացնել խյուսի վերածած պահածոյացված լոլիկը, եփել 3 րոպե, ավելացնել բարակ շերտատած ռեհանը, աղ ու պղպեղ անել: Մարոլի տերևները շարել մատուցվող ափսեի մեջ, վրան պանրով բանջարեղեն դնել, սոուս լցնել և մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պանրով բանջարեղեն

սմբուկ սմբուկ 1 հատ

դդում դդում 2 հատ

լոլիկ լոլիկ 100 գրամ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

հազարի տերևներ հազարի տերևներ 3 ցողուն

սոխ սոխ 0.5 գլուխ

սխտոր սխտոր 1 պճեղ

կարագ կարագ 30 գրամ

ռեհան ռեհան 1 ցողուն

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 530դրամ,
իսկ կալորիականությունը ` 55 կկալ