Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել նեմո աղցան

Ձուն խաշել, մանր կտրատել: Մեկ ձու թողնել զարդարելու համար: Պանիրը քերել: Ձիթապտուղները և ծովախեցգետինները կտրատել: Պատրաստել սոուսը. հավասար քանակությամբ թթվասերն ու մայոնեզը, մի թեյի գդալ մանանեխը խառնել: Պանիրը, ձուն , ծովախեցգետինները, ձիթապտուղները, կտրատած լոլիկները և սոուսը խառնել: Գդալով դնել ափսեի մեջ և ձկան ձև տալ: Կարմիր ձուկը բարակ շերտատել, ծածկել ձկան մակերեսը այդ շերտերով: Ձկան մսից Օղակներ դնել: Ձիթապտուղներն ու ձվի սպիտակուցը բարակ շերտերով կտրել, և զարդարել ձուկը: Վրան քունջութի սերմ ցանել: Զարդարել կիտրոնով, սոխով, ձիթապտուղներով, չերի լոլիկներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք նեմո աղցան

ձուկ ձուկ 250 գրամ

ծովախեցգետին ծովախեցգետին 300 գրամ

ձու ձու 4 հատ

մանանեխ մանանեխ

ձիթապտուղ ձիթապտուղ 100 գրամ

լոլիկ լոլիկ

կիտրոն կիտրոն 1 հատ

մայոնեզ մայոնեզ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կանաչի կանաչի

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2740դրամ,
իսկ կալորիականությունը ` 531 կկալ