Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել նարինջով աղցան

Մաքրել երեք նարինջը, զգուշորեն հեռացնել կորիզները, ամեն շերտը բաժանել երկու մասի: Հազարի թերթիկները լավ լվանալ և չորացնել: Աղցանամանի մեջ տերևները գեղեցիկ շարել, մեջտեղում դնել նարնջի շերտերը: Ամանի մեջ խառնել աղը, սև պղպեղը, կիտրոնի հյութը, շաքարի փոշին, մեկ քառորդ նարնջի հյութը, բուսայուղը, ֆլերդորանժ ջուրը և լցնել աղցանի վրա: Սառեցնել: Աղցանը խառնել միայն մատուցելուց անմիջապես առաջ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք նարինջով աղցան

հազարի տերևներ հազարի տերևներ 2 փունջ

նարինջ նարինջ 4 հատ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ

շաքարի փոշի շաքարի փոշի 1 ճաշի գդալ

ձեթ ձեթ 6 ճաշի գդալ

ջուր ջուր 1 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1920դրամ,
իսկ կալորիականությունը ` 115 կկալ