Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մսով եվ նռան հատիկներով աղցան

Տավարի միսը խաշել, հովացնել, մանր կտրատել: Ձվերը խաշել, մաքրել, խորանարդիկներով կտրատել: Գազարը եփել, սառեցնել, քերիչով անցկացնել: Ընկույզը բլենդերով մանրացնել: Աղցանի ափսեի մեջ դասավորել շերտերը. նախ դնել տավարի միսը, ապա` գազարը, մայոնեզ քսել, ձուն դնել, կրկին տավարի կտրատած միս, գազար, ընկույզ, մայոնեզ: Վերջում շաղ տալ նռան հատիկները:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մսով եվ նռան հատիկներով աղցան

տավարի միս տավարի միս 450 գրամ

գազար գազար 3 հատ

ձու ձու 5 հատ

ընկույզ ընկույզ 70 գրամ

նուռ նուռ 100 գրամ

մայոնեզ մայոնեզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1940դրամ,
իսկ կալորիականությունը ` 553 կկալ