Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մրգային աղցան արքայախնձորի մեջ

Արքայախնձորի (անանաս) մեջ լցրած աղցանը տոնական սեղանի զարդը կդառնա: Կարելի է այսպես մատուցել ցանկացած աղցան, որի բաղադրության մեջ կա անանաս: Անանասը մեջտեղից կիսել: Միջուկը փորել: Փափուկ մասը կտրատել խորանարդաձև: Բանանը օղակների վերածել, օղակները կիսել: Նարնջի շերտերի թաղանթի մասը հեռացնել, մանրացնել: Կիվին օղակների բաժանել, օղակները կիսել: Խնձորը խորանարդաձև կտրատել:
Անանասը, բանանը, կիվին, նարինջը, խնձորն ու մանրացրած ընկույզը զգույշ խառնել: Վրան լցնել շաքարի փոշի կամ յոգուրտ: Կարելի է լցնել լիկյոր կամ գինի: Աղցանը լցնել փորած անանասի մեջ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մրգային աղցան արքայախնձորի մեջ

արքայախնձոր արքայախնձոր 1 հատ

բանան բանան 2 հատ

նարինջ նարինջ 1 հատ

կիվի կիվի 2 հատ

խնձոր խնձոր 1 հատ

ընկույզ ընկույզ

շաքարի փոշի շաքարի փոշի

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 4470դրամ,
իսկ կալորիականությունը ` 150 կկալ