Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մարինացված բանջարեղեն

Սմբուկի կեղևը հեռացնել, երկար ու բարակ շերտերով կտրատել: Պղպեղի սերմատուփը հեռացնել, բարակ կտրտել: Գազարն անցկացնել կորեական աղցանի հատուկ քերիչով: Սոխը կիսել, բարակ շերտատել: Առանձին ամանի մեջ խառնել բուսայուղը, քացախը, ճզմած սխտորը, աղն ու պղպեղները: Կտրատած բանջարեղենը խառնել, տրորել, որ հյութ առաջանա: Ապակե ամանի մեջ դնել մի շերտ բանջարեղենի խառնուրդից, վրան լցնել համեմունքներով սոուսի մի մասը: Նորից մի շերտ բանջարեղեն դնել, սոուս լցնել և այդպես մինչև մթերքի վերջանալը: Պահել սառնարանում:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մարինացված բանջարեղեն

սմբուկ սմբուկ 1 հատ

գազար գազար 2 հատ

սոխ սոխ 1 հատ

պղպեղ պղպեղ 2 հատ

աղ աղ

կծու կարմիր պղպեղ կծու կարմիր պղպեղ

սև պղպեղ սև պղպեղ

քացախ քացախ 3 ճաշի գդալ

սխտոր սխտոր 3 պճեղ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 190դրամ,
իսկ կալորիականությունը ` 17 կկալ