Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել մանդարինով տոնական աղցան

Ձիթայուղը, կիտրոնի և նարնջի հյութերը, համեմունքները և աղը խառնել: Մանդարինները շերտերի բաժանել: Ավոկադոն մաքրել, կորիզը հանել: Ոչ շատ խոշոր կտրատել: Վրան կիտրոնի հյութի խառնուրդ լցնել, որ միրգը չմգանա: Հազարի տերևները խոշոր կտորների վերածել, կիտրոնի հյութ ցողել: Ափսեի մեջ դնել հազարի տերևները, վրան մի շերտ ավոկադո լցնել, շարել մանդարինները, վրան դնել սոխի օղակները և շաղ տալ դդումի կորիզներ: Չբոված կորիզներն, ի դեպ, ավելի օգտակար են, բայց բոված ավելի համեղ են: Ամենավերջում նռան հատիկներ լցնել: 


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մանդարինով տոնական աղցան

ձեթ ձեթ

նարնջի հյութ նարնջի հյութ 0.5 թեյի բաժակ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ

սպիտակ պղպեղ սպիտակ պղպեղ 0.5 թեյի գդալ

սև պղպեղ սև պղպեղ 0.5 թեյի գդալ

աղ աղ

մանդարին մանդարին 4 հատ

ավոկադո ավոկադո 2 հատ

հազարի տերևներ հազարի տերևներ

սոխ սոխ

դդում դդում

նուռ նուռ 1 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1270դրամ,
իսկ կալորիականությունը ` 143 կկալ