Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել լոբով աղցան

Պահածոյացված լոբին սառը ջրով լվանալ, թողնել քամվի: Սոխը մաքրել, մանրացնել, սխտորը ճզմել: Ավելացնել քացախ, կանաչի, սխտոր և բուսայուղ: Լոբին խառնել ստացված սոուսին, թողնել 30 րոպե: Երշիկը կտրատել երկար շերտերով, իսկ պղպեղը խորանարդիկներով: Երշիկն ու պղպեղը լցնել լոբու վրա: Հազարի տերևները լվանալ, չորացնել, շարել մատուցվող ափսեի մեջ: Վրան դնել աղցանը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լոբով աղցան

ապխտած երշիկ ապխտած երշիկ 200 գրամ

պղպեղ պղպեղ 500 գրամ

կարմիր լոբի կարմիր լոբի 400 գրամ

սոխ սոխ 1 գլուխ

ձեթ ձեթ 6 ճաշի գդալ

հազարի տերևներ հազարի տերևներ 1 փունջ

կանաչի կանաչի 1 փունջ

քացախ քացախ 4 ճաշի գդալ

սխտոր սխտոր

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1700դրամ,
իսկ կալորիականությունը ` 155 կկալ