Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կաղամբով, խնձորով և եգիպտացորենով աղցան

Խնձորը կլպել, սերմատուփը հեռացնել, բարակ շերտատել, վրան լցնել նարնջի հյութի կեսը, խառնել, մի կողմ դնել: Կարմիր և սպիտակ կաղամբները բարակ շերտատել, լցնել թասի մեջ: Հազարի տերևների միայն սպիտակ մասերը շերտատել, ավելացնել թասի մեջ: Սոխը կտրատել բարակ կիսաօղակների, քերել գազարը, ավելացնել եգիպտացորենի հատիկները, մանր կտրատած նեխուրը, չամիչը, խնձորի կտորները: Սոուսը պատրաստել հետևյալ կերպ.` թթվասերը, նարնջի մնացած հյութը, մանր կտրատած մաղադանոսը թասի մեջ խառնել, համեմել սև պղպեղով, լցնել աղցանի վրա, խառնել և մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կաղամբով, խնձորով և եգիպտացորենով աղցան

կարմիր կաղամբ կարմիր կաղամբ 90 գրամ

կաղամբ կաղամբ 90 գրամ

հազարի տերևներ հազարի տերևներ 60 գրամ

գազար գազար 2 հատ

սոխ սոխ 1 գլուխ

խնձոր խնձոր 2 հատ

նարնջի հյութ նարնջի հյութ 4 ճաշի գդալ

նեխուր նեխուր 2 ցողուն

պահածոյացված եգիպտացորեն պահածոյացված եգիպտացորեն 60 գրամ

չամիչ չամիչ 50 գրամ

մաղադանոս մաղադանոս

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 890դրամ,
իսկ կալորիականությունը ` 97 կկալ