Բաղադրատոմս
ԿԱՂԱՄԲ ՊՐՈՎԱՆՍԱԼ
Պատրաստեք կաղամբ պրովանսալ հետևյալ բաղադրատոմսով
ԿԱՂԱՄԲ ՊՐՈՎԱՆՍԱԼ Ֆրանսիական Աղցան է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Ինչպես պատրաստել կաղամբ պրովանսալ
Այս ուտեստը շատ արագ է պատրաստվում, սակայն երկար պահել հնարավոր չէ, առավելագույնը մի քանի օր: Կաղամբը կտրատել քառակուսիներով, ձեռքով տրորել, որ հյութ դուրս գա և փափկի: Գազարը ձողիկների վերածել: Սխտորը մանրացնել, խառնել այս ամենը կազամբին, ավելացնել չամիչ: Լցնել ապակյա կամ կերամիկական տարայի մեջ: Կաթսայի մեջ լցնել մեկ լիտր ջուր: Ավելացնել մեկ բաժակ շաքարավազ, երկու լիքը ճաշի գդալ աղ, եռացնել: Ավելացնել մեկ բաժակ բուսայուղ և երկու գդալ 80 տոկոսանոց քացախ: Եթե սեղանի քացախ է, լցնել մոտ 120 մլ: Նորից եռացնել, լցնել բանջարեղենի վրա: Վեց ժամ թողնել տաք տեղում: Հետո տեղափոխել սառնարանի մեջ: Օգտագործել` հիշելով, որ այն պահում են երկու շաբաթից ոչ ավելի:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կաղամբ պրովանսալ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
1430դրամ,
իսկ կալորիականությունը ` 177 կկալ