Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել կանաչ փխալի

Սպանախի տերևներն ու ցողուններն առանձնացնել: Սպանախի ցողունները տերևներից երկար են եփվում, այդ պատճառով՝ պետք չէ դրանք միաժամանակ գցել կաթսայի մեջ: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, սպանախի ցողունները գցել մեջը, եփել 1-2 րոպե: Ստուգել, եթե ցողունները փափկել են, ավելացնել սպանախի տերևները, եփել 20 վայրկյան, ջրքամել, ողողել սառը ջրով, թողնել ջրքամվեն և սառչեն: Ընկույզը, համեմը, սխտորն ու կարմիր պղպեղը միասին լավ մանրացնել, տրորել, ավելացնել շատ մանր կտրտած համեմն ու մաղադանոսը: Սառած սպանախն ու այս զանգվածը միասին աղալ կամ տաղտակի վրա դանակով ծեծել, որից հետո համեմել աղով և քացախով: Ձևավորել նռան հատիկներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կանաչ փխալի

սպանախ սպանախ 2 փունջ

ընկույզ ընկույզ 50 գրամ

համեմ համեմ 0.25 փունջ

մաղադանոս մաղադանոս 0.25 փունջ

սխտոր սխտոր 2 պճեղ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

քացախ քացախ 1 թեյի գդալ

նուռ նուռ 1 հատ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1350դրամ,
իսկ կալորիականությունը ` 44 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5