Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հունական աղցան

Բանջարեղենը լվանալ, չորացնել: Վարունգը երկարությամբ կիսել, սերմերը հեռացնել, շերտատել: Յուրաքանչյուր լոլիկը 8 մասի բաժանել: Պղպեղի սերմատուփը հեռացնել, քառակուսիներով կտրատել: Սոխը մանր կտրատել: Ցանկության դեպքում բանջարեղենին ավելացնել կես փոքրիկ գլուխ կաղամբ: Պանիրը քառակուսի կտրատել: Աղցանամանի մեջ խառնել լոլիկը, վարունգը, պղպեղը, սոխը, պանիրը, անկորիզ ձիթապտուղները: Վրան կիտրոնի հյութ ցողել, բուսայուղ լցնել: Աղցանի վրա կարելի է աղ չանել, քանի որ պանրի աղիությունը բավական է:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հունական աղցան

լոլիկ լոլիկ 4 հատ

վարունգ վարունգ 1 հատ

սոխ սոխ 1 գլուխ

պղպեղ պղպեղ 1 հատ

ձիթապտուղ ձիթապտուղ 50 գրամ

սուսամբար սուսամբար 1 թեյի գդալ

ձեթ ձեթ 3 ճաշի գդալ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 900դրամ,
իսկ կալորիականությունը ` 182 կկալ