Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավի մսով աղցան

Սմբուկն ու հավի միսը կտրատել, առանձին-առանձին տապակել բուսայուղով: Ձուն խաշել: Սպիտակուցները, լոլիկը, պղպեղը կտրատել միջին չափի խորանարդիկերով: Խառնել այդ ամենը սմբուկին: Դեղնուցները պատառաքաղով տրորել: Ավելացնել կիտրոնի հյութը, բուսայուղը, աղ, պղպեղ անել: Խառնուրդը հարել: Աղցանը լցնել մատուցվող ափսեի մեջ, վրան լցնել սոուսը, ապա վերջում կանաչին:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի մսով աղցան

հավի կրծքամիս հավի կրծքամիս 200 գրամ

սմբուկ սմբուկ 1 հատ

լոլիկ լոլիկ 1 հատ

դեղին պղպեղ դեղին պղպեղ 1 հատ

ձու ձու 2 հատ

ձեթ ձեթ 4 ճաշի գդալ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

կանաչի կանաչի

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 680դրամ,
իսկ կալորիականությունը ` 288 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5