Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել հավի կրծքամսով և ելակով աղցան

Հավի կրծքամսին աղ, պղպեղ ցանել, տապակել: Սառեցնել և երկար շերտերով կտրատել: Ելակները կիսել, կանաչին մանր կտրատել, հազարի տերևները ձեռքով կտրել: Սոուսի համար խառնել մանանեխը, քացախը, երկու գդալ բուսայուղ, կիտրոնի հյութ: Հավի միսն ավելացնել աղցանին, դնել ափսեի մեջ, ցողել սոուսով: Մատուցել` զարդարելով հազարի տերևներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի կրծքամսով և ելակով աղցան

հավի կրծքամիս հավի կրծքամիս 600 գրամ

ելակ ելակ 500 գրամ

մաղադանոս մաղադանոս 3 ցողուն

կանաչ սոխ կանաչ սոխ 0.5 փունջ

կիտրոն կիտրոն 1 հատ

հազարի տերևներ հազարի տերևներ 1 փունջ

քացախ քացախ 3 ճաշի գդալ

մանանեխ մանանեխ 1 թեյի գդալ

ձեթ ձեթ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1840դրամ,
իսկ կալորիականությունը ` 179 կկալ