Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել գյուղական նախուտեստ բանջարեղենով

Կարտոֆիլն ու գազարը լվանալ, մաքրել և խաշել: Ճակնդեղը լվանալ, խորովել կճեպով: Բանջարեղենը սառեցնել, կեղևը մաքրել: Մաքրելուց հետո խորանարդներով կտրատել, խառնել: Կանաչ սոխը լվանալ, խոշոր կտրատել, կանաչին մանրացնել, խառնել բանջարեղենին: Աղ ցանել վրան, խառնել: Աղաջուրը խառնել բուսայուղին, լցնել բանջարեղենի վրա: Ձուն խաշել, կճեպը մաքրել: Ամեն ձուն չորս մասի բաժանել: Զարդարել ձվով, պղպեղ ցանել վրան և մատուցել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք գյուղական նախուտեստ բանջարեղենով

կարտոֆիլ կարտոֆիլ 300 գրամ

գազար գազար 200 գրամ

ճակնդեղ ճակնդեղ 200 գրամ

ձու ձու 4 հատ

կանաչ սոխ կանաչ սոխ 50 գրամ

մաղադանոս մաղադանոս 4 ցողուն

սամիթ սամիթ 4 ցողուն

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 660դրամ,
իսկ կալորիականությունը ` 479 կկալ