Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել գեբժալիա

Կաթը լցնել կաթսայի մեջ, դնել միջին ուժգնության կրակին: Սուլուգունին քառակուսիների կտրտել, լցնել գոլացած կաթի մեջ, շարունակել եփել` մինչև զանգվածը հալվի և միասեռ դառնա: Նանայի տերևներն առանձնացնել, լցնել հավանգի մեջ, կես թեյի գդալ աղ անել, թեթևակի տրորել, մի կողմ դնել: Կաթսան կրակից վերցնել, պանրի զաբգվածը տեղափոխել տախտակի վրա, ուղղանկյան ձևով գրտնակել: Նանայից մի թեյի գդալ պահել, մնացած մասը տարածել պանրի ուղղանկյան վրա, ձիգ ռուլետ փաթաթել, սառեցնել: Կաթին 2-3 ճ.գդալ կաթնաշոռ, նանայի տրորած 0.5 թ.գդալ տերևներ և մի քիչ աղ ավելացնել, լավ հարել, սառեցնել: Գեբժալիան կտրտել 2-3 սմ լայնության կտորների, դնել խոր ափսեի մեջ, լցնել սոուսը, զարդարել նանայի տերևներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք գեբժալիա

կաթ կաթ 500 մլ

նանա նանա

կաթնաշոռ կաթնաշոռ 2 ճաշի գդալ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1190դրամ,
իսկ կալորիականությունը ` 113 կկալ