Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել ֆրանսիական աղցան

Պանիրը բարակ, երկար շերտերով կտրատել: Խնձորի կեղևը և միջուկը հեռացնել և պանրի նման բարակ կտրատել: Ձուն խոշոր քերիչով անցկացնել: Սոխը կիսալուսնաձև կտրատել, կարելի է կիսել մեջտեղից, ավելի մանրացնել: Մեծ ափսեի մեջ շերտ առ շերտ շարել և ամեն շերտի վրա մայոնեզ քսել: Այսպես, մի շերտ քերած ձու, պանիր, սոխ – մայոնեզ քսել: Հետո նորից ձուն, ապա` խնձորը և սոխը: Նորից մայոնեզ քսել, պանիր դնել: Այսպես հերթագայել շերտերը մինչև մթերքը վերջանա: Ցանկալի է, որ վերին շերտը պանիր լինի: Նորից մայոնեզ քսեել, քերած դեղնուցով զարդարել: Թողնել, որ համերը միախառնվեն: Կարելի է նաև զգուշորեն բաղադրիչներն ու մայոնեզը խառնել այնպես, որ չփշրվեն «ձողիկները»: Բլրակի պես լցնել աղցանամանի մեջ և վրան քերած դեղնուց լցնել: Աղցանը թե համեղ է, թե հագեցնող:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ֆրանսիական աղցան

խնձոր խնձոր 3 հատ

ձու ձու 4 հատ

սոխ սոխ 1 գլուխ

մայոնեզ մայոնեզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 860դրամ,
իսկ կալորիականությունը ` 429 կկալ