Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել դանդուռով աղցան

Ջուրը եռացնել, մեկ ճաշի գդալ աղ լցնել մեջը: Լվացած դանդուռի ցողունները մեկ-երկու րոպեով գցել եռացող ջրի մեջ: Ապա արագ հանել ջրից, քանի դեռ դանդուռը չի փափկել, քամել: Սխտորը մանրացնել կամ ճզմել: Քացախը խառնել բուսայուղին, մի փոքր աղ ավելացնել, խառնել: Ստացված սոուսը լցնել դանդուռի վրա, խառնել: Մատուցել մսեղենի հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք դանդուռով աղցան

դանդուռ դանդուռ 1 փունջ

քացախ քացախ 3 սուրճի բաժակ

սխտոր սխտոր 3 պճեղ

աղ աղ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

ջուր ջուր

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 430դրամ,
իսկ կալորիականությունը ` 35 կկալ