Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բրոկոլիով աղցան

Բրոկոլին ոչ մանր ծաղկաբույլերի բաժանել, ցողունները բարակ շրջանակների կտրտել: Կաթսայի մեջ ջուր եռացնել, մեջը գցել բրոկոլիի ցողունի կտորները, կաթսայի վրա քամիչ դնել, մեջը լցնել ծաղկաբույլերը, կափարիչ դնել, եփել 4-5 րոպե: Չոր տապակի մեջ քունջութը բովել, լցնել ափսեի մեջ, թողնել սառչի: Սխտորը և կոճապղպեղը բարակ չիպսերի նման շերտատել, ձիթայուղով տապակել` մինչև թեթևակի դեղնեն, կրակն անջատել, չիպսերը տեղափոխել թղթե անձեռոցիկի վրա: Բրոկոլին ջրքամել, թողնել սառչի: Համեմված ձիթայուղին սոյայի սոուս, կիտրոնի հյութ ավելացնել, աղ ու պղպեղ անել, խառնել: Բրոկոլին դնել ափսեի մեջ, վրան սոուս լցնել, բոված քունջութ, սխտորի և կոճապղպեղի չիպսեր շաղ տալ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բրոկոլիով աղցան

բրոկկոլի բրոկկոլի 1 գլուխ

քունջութի սերմեր քունջութի սերմեր 3 ճաշի գդալ

սոյայի սոուս սոյայի սոուս 3 ճաշի գդալ

սխտոր սխտոր 3 պճեղ

ձեթ ձեթ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ

կոճապղպեղ կոճապղպեղ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 640դրամ,
իսկ կալորիականությունը ` 33 կկալ