Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բրինձ չինական եղանակով

Երկար բրինձը կիսաեփ անել, սառը ջրով լվանալ, որ հատիկները միմյանց չկպչեն: Առանձին կաթսայի մեջ հարել ձուն, դնել կրակին, մինչև կտրված կաթի նմանվի: Թավայի մեջ տապակել կտրատած սոխը, ավելացնել ոլոռը, կիսաեփ բրինձը, սոյայի սոուսը, աղ և համեմունքներ: Վերջում լցնել ձուն: Դրանից հետո ուտեստը պետք է շոգեխաշել մի քանի րոպե, մինչև բրինձը լրիվ եփվի: Մատուցել տաք վիճակում, զարդարել կանաչիով: Կարելի է մատուցել առանձին կամ ձկան հետ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բրինձ չինական եղանակով

բրինձ բրինձ 200 գրամ

ձու ձու 3 հատ

կանաչ ոլոռ կանաչ ոլոռ 500 գրամ

սոյայի սոուս սոյայի սոուս 1 ճաշի գդալ

ձեթ ձեթ 3 ճաշի գդալ

սխտոր սխտոր 2 պճեղ

կանաչի կանաչի

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1280դրամ,
իսկ կալորիականությունը ` 403 կկալ