Բանջարեղենով տաք աղցան
Պատրաստեք բանջարեղենով տաք աղցան հետևյալ բաղադրատոմսով
Բանջարեղենով տաք աղցան շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Մսեղենի հետ բանջարեղենը հրաշալի է համադրվում: Այսօր առաջարկում ենք մի տաք աղցան պատրաստել, որը կարող է իբրև խավարտ էլ մատուցել:

Ինչպես պատրաստել բանջարեղենով տաք աղցան
Կանաչիները ոչ մանր կտրտել, լցնել հարիչի բաժակի մեջ, ավելացնել 2 պճեղ սխտոր, դդմի սերմ, 50 մլ ձիթայուղ, աղ ու սև պղպեղ անել, հարել: Պղպեղները երկարությամբ կիսել, սերմատուփն այնպես հեռացնել, որ պոչը մնա: Դդումը կլպել, դիլիմների կտրտել, նույն չափի կտրտել նաև կարտոֆիլը: Սոխը երկարությամբ 6 մասի կտրել: Կտրտած բանջարեղենը լցնել տոպրակի մեջ, ձիթայուղ շաղ տալ, աղ և սև պղպեղ անել, տոպրակի բերանը կապել, զգուշորեն շուռումուռ տալ, որպեսզի բանջարեղենը բոլոր կողմերից համեմվի և յուղապատվի: Այս ամենը շարել ջեռոցի տապակի մեջ: Պղպեղների մեջ կտրտած մանր լոլիկ դնել, սոուս լցնել, պանրի կտոր դնել: Լոլիկը 4-6 կտոր անել, դնել տապակի մեջ: Տապակը դնել նախապես 180*-200* տաքացրած ջեռոցը, եփել 35-40 րոպե: