Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել բանջարեղենով եվ տավարի մսով աղցան

Կարմիր, կանաչ պղպեղների սերմատուփերը հեռացնել, բարակ ձողիկներով կտրատել: Վարունգը բարակ շերտատել, ապա նույնպես ձողիկների վերածել: Լոլիկի միջուկը հեռացնել, կեղևն ու պտղամիսը մանրացնել: Տավարի միսը խաշել, ձողիկներով կտրատել: Ավելացնել աղ, պղպեղ, բուսայուղ, մանանեխ, աղցանը խառնել: Հազարը ձեռքով կտոր-կտոր անել, տեղադրել ափսեի մեջ, աղ ցանել: Խառնված բանջարեղենը լցնել հազարի վրա: Մաղադանոսը կտրատել, լցնել աղցանի վրա, շուրջը չորացրած լավաշ լցնել:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բանջարեղենով եվ տավարի մսով աղցան

լոլիկ լոլիկ 1 հատ

կանաչ պղպեղ կանաչ պղպեղ 1 հատ

կարմիր պղպեղ կարմիր պղպեղ 1 հատ

հազարի տերևներ հազարի տերևներ 0.5 փունջ

տավարի միս տավարի միս 100 գրամ

մանանեխ մանանեխ 1 թեյի գդալ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

մաղադանոս մաղադանոս 3 ցողուն

չոր լավաշ չոր լավաշ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 520դրամ,
իսկ կալորիականությունը ` 67 կկալ