Բաղադրատոմս
Աղցան սիրուհի
Պատրաստեք աղցան սիրուհի հետևյալ բաղադրատոմսով
Աղցան սիրուհի Հայկական Աղցան է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Ինչպես պատրաստել աղցան սիրուհի
Հում գազարը մաքրել, քերիչով անցկացնել: Ճակնդեղը խաշել, քերել: Քերիչով անցկացնել նաև հալած պանրիկը: Չամիչը 20 րոպե թրջել սառը ջրի մեջ: Ընկույզը մանրացնել: Աղցանը շերտավոր է. մատուցվող ափսեի մեջ նախ տեղավորել քերած գազարը, վրան մայոնեզ քսել: Հաջորդը չամիչն է, վրան` մայոնեզ: Հետո պանրիկը, վրան մայոնեզ սխտորին խառնած: Խաշած ճակնդեղը տեղադրել պանրի վրա, նորից մայոնեզով ծածկել: Հաջորդ շերտը մանրացված ընկույզն է: Վերջինը մայոնեզի շերտն է: Աղցանը մատուցելիս զարդարել չիպսերով:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան սիրուհի
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
960դրամ,
իսկ կալորիականությունը ` 40 կկալ