Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան «խաղող»

Հավի բուդը եփել, մանր կտրատել: Սալորի չիրը եռացած ջրի մեջ թողնել  20 րոպե: Հանել, քամել, կտրատել: Ձուն պինդ խաշել, կտրատել: Խաղողի հատիկները կիսել: Բաղադրիչները շերտ առ շերտ շարել, յուրաքանչյուրին քսելով մայոնեզ  և վրան շաղ տալով մանրացված ընկույզ: Ցանկության դեպքում կարելի է մայոնեզին մի փոքր սխտոր խառնել:
1-ին շերտ  — հավի միս, մայոնեզ, ընկույզ,2-րդ շերտ — սալորի չիր, մայոնեզ, ընկույզ,3-րդ շերտ — պանիր,մայոնեզ, ընկույզ,4-րդ շերտ — ձու, մայոնեզ, ընկույզ,5-րդ շերտ — շատ կիպ շարել խաղողի կիսած հատիկներըԶարդարել կանաչիով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան «խաղող»

Հավի բուդ Հավի բուդ 500 գրամ

քերած պանիր քերած պանիր 150 գրամ

ձու ձու 3 հատ

սալորի չիր սալորի չիր 150 գրամ

ընկույզ ընկույզ 150 գրամ

խաղող խաղող 300 գրամ

մայոնեզ մայոնեզ 250 գրամ

աղ աղ

ձեթ ձեթ

կանաչի կանաչի

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2610դրամ,
իսկ կալորիականությունը ` 501 կկալ