Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան տղամարդու երազանք

Միսը եփել աղի և համեմունքների հետ 1-1,5 ժամ, թողնել սառչի կափարիչը փակած: Սոխը մաքրել, կտրատել կիսալուսնաձև, դնել պնակի մեջ, վրան լցնել քացախ, շաքարավազ, եռացած ջուր: Երբ սառչի, արդեն սոխը պատրաստ է: Մայոնեզը և թթվասերը խառնել, շատ քիչ աղ անել: Միսը կտրատել, դնել ափսեի մեջ, վրան քսել մայոնեզի խառնուրդ: Նուռը մաքրել: Սոխը դասավորել մսի վրա, առատ մայոնեզի խառնուրդ քսել: Պանիրը քերել, լցնել սոխի վրա, մայոնեզ քսել պետք չէ: Նռան հատիկները շարել աղցանի վրա, մի քիչ սեղմել, որ ցած չգլորվեն: Թողնել մեկ ժամ, որպեսզի համերը միախառնվեն:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան տղամարդու երազանք

տավարի միս տավարի միս 400 գրամ

սոխ սոխ 2 գլուխ

նուռ նուռ 1 հատ

մայոնեզ մայոնեզ

շաքարավազ շաքարավազ 3 ճաշի գդալ

քացախ քացախ 9 ճաշի գդալ

ջուր ջուր 0.5 թեյի բաժակ

դափնու տերև դափնու տերև

սև պղպեղ սև պղպեղ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1820դրամ,
իսկ կալորիականությունը ` 111 կկալ