Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան սպանախով

Տապակի մեջ պաքսիմատը ձիթայուղով տապակել, լցնել ափսեի մեջ, թողնել սառչի: Սպանախի և մարոլի տերևները բարակ շերտատել, լցնել թասի մեջ, ավելացնել կտրտած խաշած ձվերը, եգիպտացորենի պահածոյի ջրքամած հատիկները: Արքայախնձորի օղակները չորացնել, կտրտել, լցնել թասի մեջ, խառնել: Արքայախնձորի պահածոյի հյութից 2 ճ.գդալ լցնել պաքսիմատի վրա, համեմել աղ ու սև պղպեղով, խառնել: Աղցանը լցնել մատուցվող տափակ ափսեի մեջ, երեսին պաքսիմատ շաղ տալ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան սպանախով

սպանախ սպանախ 200 գրամ

հազարի տերևներ հազարի տերևներ 200 գրամ

ձու ձու 2 հատ

պահածոյացված եգիպտացորեն պահածոյացված եգիպտացորեն 100 գրամ

պահածոյացված արքայախնձոր պահածոյացված արքայախնձոր 100 գրամ

ձեթ ձեթ 3 ճաշի գդալ

պաքսիմատ պաքսիմատ 2 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 850դրամ,
իսկ կալորիականությունը ` 231 կկալ