Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան «մալաքիտե ապարանջան»

Խաշաշ գազարը քերիչով անցկացնել, ավելացնել ընկույզ, մայոնեզ ըստ ճաշակի, պանիր: Խառնել ամբողջը: Ափսեի կենտրոնում դնել բաժակ, որպեսզի ապարանջանի ձև ստացվի: Բաժակի շուրջը լցնել գազարի զանգվածը: Հավի եփած միսը կտրատել, դնել գազարի շերտի վրա, մայոնեզով ծածկել: Ձուն քերիչով անցկացնել, դնել մսի վրա, մայոնեզ քսել: Կիվին մանրացնել և զարդարել աղցանը, կարելի է զարդարել եգիպտացորենի հատիկներով: Բաժակը հանել. ապարանջանը պատրաստ է:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան «մալաքիտե ապարանջան»

գազար գազար 1 հատ

ընկույզ ընկույզ 50 գրամ

սխտոր սխտոր 1 պճեղ

հավի կրծքամիս հավի կրծքամիս 200 գրամ

ձու ձու 2 հատ

կիվի կիվի 2 հատ

մայոնեզ մայոնեզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1110դրամ,
իսկ կալորիականությունը ` 256 կկալ