Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան մակեդոնացի

Ծաղկակաղամբը բաժանել մասերի, եփել աղաջրում, քամել: Չորացնել սրբիչի վրա: Վարունգները բարակ շերտատել, կանաչ սոխը մանրացնել: Գազարը և քաղցր պղպեղը առանձին-առանձին եփել աղաջրում, քամել, սառեցնել և կտրատել: Բոլոր մթերքները խառնել, ավելացնել լոբին, վրան լցնել բուսայուղի, մանանեխի, շաքարավազի, աղացած պղպեղի և աղի խառնուրդը: Հազարի տերևները փռել ափսեի մեջ, վրան լցնել աղցանը: Վերջում կտրատած մաղադանոս շաղ տալ վրան:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան մակեդոնացի

ծաղկակաղամբ  ծաղկակաղամբ 500 գրամ

կանաչ լոբի կանաչ լոբի 200 գրամ

գազար գազար 50 գրամ

վարունգ վարունգ 50 գրամ

կանաչ սոխ կանաչ սոխ 30 գրամ

պղպեղ պղպեղ 2 հատ

ձեթ ձեթ 3 ճաշի գդալ

մանանեխ մանանեխ 1 ճաշի գդալ

հազարի տերևներ հազարի տերևներ 1 փունջ

մաղադանոս մաղադանոս

աղ աղ

շաքարավազ շաքարավազ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 780դրամ,
իսկ կալորիականությունը ` 43 կկալ