Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան լուսակերտ

Հավի կրծքամիսը խորովել: Հազարի տերևները ձեռքով մանրացնել, լցնել թասի մեջ: Սոխը, պղպեղները, լոլիկը շատ մանր կտրատել, խառնել: Հազարի թերթիկներին աղ, պղպեղ, քերած պանիր ավելացնել, խառնել: Լցնել մանրացրած բանջարեղենի մի մասը, խառնել: Խառնուրդը լցնել մատուցվող ափսեի մեջ: Հավի կրծքամիսը կտրատել, դնել հազարի վրա, ավելացնել մնացած բանջարեղենի զանգվածը, քերած պանիր շաղ տալ վրան: Զարդարել չոր լավաշի պատառներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան լուսակերտ

հազարի տերևներ հազարի տերևներ 0.5 փունջ

լոլիկ լոլիկ 1 հատ

կանաչ պղպեղ կանաչ պղպեղ 1 հատ

դեղին պղպեղ դեղին պղպեղ 0.5 հատ

սոխ սոխ 1 գլուխ

հավի կրծքամիս հավի կրծքամիս 1 կտոր

չոր լավաշ չոր լավաշ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

քերած պանիր քերած պանիր 2 ճաշի գդալ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 370դրամ,
իսկ կալորիականությունը ` 58 կկալ