Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան լոլիկների մեջ

Միջին չափի պինդ լոլիկները լվանալ, «կափարիչը» կտրել, գդալով միջուկը հանել: Խաշած կարտոֆիլը մաքրել, կանաչին լվանալ, բանջարեղենը նույնպես: Միսը եփել, (ցանկացած միս) կտրատել շատ մանր: Վարունգն ու կարտոֆիլը քերիչով անցկացնել: Ավելացնել մանր կտրատած սոխը, կանաչին, լոլիկի մանրացրած միջուկը և մայոնեզը: Լավ խառնել, մայոնեզի փոխարեն կարելի է թթվասեր լցնել: Աղ ցանել, լցոնել լոլիկները, կանաչի ցանել: «Կափարիչը» փակել, շարել ափսեի մեջ:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան լոլիկների մեջ

լոլիկ լոլիկ 4 հատ

տավարի միս տավարի միս 100 գրամ

կարտոֆիլ կարտոֆիլ 1 հատ

մայոնեզ մայոնեզ 2 ճաշի գդալ

վարունգ վարունգ 1 հատ

կանաչ սոխ կանաչ սոխ

սամիթ սամիթ

մաղադանոս մաղադանոս

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 650դրամ,
իսկ կալորիականությունը ` 176 կկալ

Օգտվողների գնահատում. 0 / 5