Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան կրիա

Հավի միսը, ձուն, սունկը եփել: Սոխը բարակ կտրատել, լվանալ հոսող ջրով, վրան եռացող ջուր լցնել, թողնել հինգ րոպե, ջուրը քամել: Դնել ափսեի մեջ և վրան կիտրոնի հյութ լցնել, այդպես դառնությունը կորչում է: Սալորաչիրը 2-3 ժամ թողնել ջուր տաք ջրի մեջ: Հավի միսը խորանարդիկներով կտրատել, ափսեի վրա շերտով դնել և վրան մայոնեզ քսել: Հաջորդը սոխի շերտն է, որը նույնպես պետք է մայոնեզով ծածկել: Սունկը խորանարդիկներով կտրատել, լցնել սոխի շերտի վրա: Ձուն քերել մանր քերիչով, մի կտոր թողնել զարդարելու համար: Պանիրը քերել, լցնել իբրև հաջորդ շերտ: Պանիրը, ձուն, մայոնեզը խառնել, կրիայի գլուխը պատրաստել: Նուշը ծեծել, ցանել աղցանի բլրակի վրա: Սալորաչիրը երկարավուն կտրատել և կրիայի պատյանի նմանությամբ զարդարել: Թաթիկները մեծ սալորաչրերով ձևավորել, սալորաչիրն օգտագործել քիթ, աչքեր ստանալու համար:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան կրիա

հավ հավ 1 հատ

սոխ սոխ 1 գլուխ

կիտրոնի հյութ կիտրոնի հյութ

ձու ձու 4 հատ

շամպինիոն շամպինիոն 400 գրամ

ընկույզ ընկույզ 50 գրամ

սալորի չիր սալորի չիր 150 գրամ

մայոնեզ մայոնեզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3880դրամ,
իսկ կալորիականությունը ` 695 կկալ