Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան «կեսար»

Հազարի տերևները լվանալ, ջուրը թափ տալ դնել սառնարանը, որպեսզի դրանք խրթխրթան լինեն: Բագետը կտրտել 1 սմ հաստության շերտերի: Սխտորը կիսել, կտրվածքը քսել հացի շերտերին: Շերտերը կտրտել խորանարդների, այնուհետև լցնել ջեռոցի տապաի մեջ և դնել 180 աստիճան ջեռոցը մոտ 10 րոպեով: Սխտորը լցնել հավանգի մեջ, աղ անել, լավ տրորել: 1 ճ/գդ. ձիթայուղ ավելացնել, խառնել: Սոտեյնիկի մեջ ջուր եռացնել, կրակն իջեցնել այնքան, որ եռալը գրեթե չզգացվի: Ձուն բութ կողմից հաստ ասեղով ծակել իջեցնել ջրի մեջ թողնել ուղիղ 1 րոպե, հանել ջրից դնել մի կողմ: Սխտորի և ձիթայուղի խառնուրդը լցնել տապակի մեջ, դնել կրակին, հենց տաքացավ լցնել չորացած հացը: Խառնելով տապակել 1 րոպե, կրակից վերցնել դնել մի կողմ սառելու: Աղցան ամանի մեջ սխտորի կտրած պճեղեը տրորել, լցնել ձեռքով մասնատած հազարի տերևները, վրան ձիթայուղ շաղ տալ, խառնել: Վրան աղ ու սև պղպեղ շաղ տալ, խառնել: Շաղ տալ կիտրոն հյութը, բալզամի քացախը, խառնել: Ձուն ջարդել աղցանի վրա, խառնել այնպես, որ հազարի տերևները պատվեն ձվով, ավելացնեն քերած պանիրը, խառնել: Վերջում ավելացնել չորացած հացի կտորները և քերած պանիրը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան «կեսար»

հազարի տերևներ հազարի տերևներ 2 փունջ

հաց հաց 0.5 հատ

սխտոր սխտոր 2 պճեղ

ձեթ ձեթ 50 մլ

ձու ձու 1 հատ

կիտրոն կիտրոն 0.5 հատ

քացախ քացախ 0.5 թեյի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 630դրամ,
իսկ կալորիականությունը ` 104 կկալ