Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան «համեղ»

Բդիկները եփել մոտ քառասուն րոպե: Միսը ոսկորներից առանձնացնել, կտրատել: Ձուն հարել, աղ անել: Թավան յուղել և ձվածեղ անել: Շուռ տալ, հակառակ կողմից նույնպես եփել: Սառեցնել, երկար շերտերով կտրատել: Սալորի չիրը լվանալ, թրջել գոլ ջրում կես ժամ: Ջուրը թափել, չիրը մանրացնել: Ընկույզը բլենդերում մանրացնել: Ձվածեղը, հավի միսը, չիրը, ընկույզը խառնել: Մի փոքր աղ ցանել: Ավելացնել ճզմած սխտորը և մայոնեզը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան «համեղ»

Հավի բուդ Հավի բուդ 500 գրամ

ձու ձու 6 հատ

ընկույզ ընկույզ 80 գրամ

սալորի չիր սալորի չիր 100 գրամ

սխտոր սխտոր 3 պճեղ

աղ աղ

մայոնեզ մայոնեզ

ձեթ ձեթ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1550դրամ,
իսկ կալորիականությունը ` 697 կկալ