Բաղադրատոմս
Աղցան համադամ
Պատրաստեք աղցան համադամ հետևյալ բաղադրատոմսով
Աղցան համադամ շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:

Ինչպես պատրաստել աղցան համադամ
Նարնջի կեղևը մաքրել, շերտերի բաժանել, կտրատել: Կարելի է շերտերի թաղանթը ևս հեռացնել: Հավի միսը աղաջրում եփել, երկար կտորներով շերտատել: Պանիրը խոշոր քերիչով անցկացնել: Կանաչ խնձորը կտրատել երկար շերտերով առանց կեղևը հեռացնելու: Կորիզները հարկավոր է հանել: Վարունգը կտրատել առանց կեղևելու: Կտրատած մթերքը լցնել թասի մեջ, աղ, պղպեղ ցանել, մայոնեզ լցնել և խառնել: Աղցանը լցնել մատուցվող ամանի մեջ, վրան ցանել քերած պանիր, զարդարել կանաչ սոխով և վարունգի օղակներով:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան համադամ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է
980դրամ,
իսկ կալորիականությունը ` 66 կկալ