Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան գարնանային օր

Հավի կրծքամիսը խաշել և մանր խորանարդիկներով կտրատել: Խաշել նաև կարտոֆիլը, գազարը ու անցկացնել քերիչով: Կտրատել նաև սունկը և սոխը, իսկ ձուն մանր քերիչով անցկացնել: Ափսեի մեջ լցնել կարտոֆիլը, տարածել, համեմել աղով և մայոնեզ ավելացնել: Կարտոֆիլի վրա լցնել սունկը, տարածել, համեմել աղով և մայոնեզ ավելացնել: Այնուհետև գազարը, հավը, սոխը նույն կերպ ավելացնել շերտերի վրա, այս ամենի վրա տարածել քերիչով անցկացված ձուն: Աղցանը զարդարել կանաչիով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան գարնանային օր

հավի կրծքամիս հավի կրծքամիս 300 գրամ

ձու ձու 3 հատ

կարտոֆիլ կարտոֆիլ 400 գրամ

գազար գազար 300 գրամ

սունկ սունկ 200 գրամ

սոխ սոխ

մայոնեզ մայոնեզ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1010դրամ,
իսկ կալորիականությունը ` 457 կկալ