Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան դոնդող

Չոր դոնդողի վրա 50 մլ սառը ջուր լցնել, թողնել ուռչի: Նախապես խաշած կաչտոֆիլն ու գազարը խորանարդաձև կտրտել: Նույն չափի կտրտել նաև խոզապուխտը: Խնձորը կլպել, սերմատուփը հեռացնել, կտրտել խորանարդների, վրան կիտրոնի քամած հյութ ցողել: Թասի մեջ լցնել մայոնեզը, թթվասերը, մանանեխը, համեմել աղ ու պղպեղներով: Արգանակը թեթևակի տաքացնել, ավելացնել դոնդողը, խառնել: Հենց դոնդողը լուծվի այս հեղուկը լցնել սոուսի վրա և խառնել: Կաղապարի մեջ սննդային թաղանթ փռել, լցնել բանջարեղենի և մսի խճողակի կեսը, շարել պինդ խաշած և կլպած ամբողջական ձվերը, լցնել մնացած խճողակը, հարթեցնել, լցնել սոուսը, թաղանթով ծածկել և մի քանի ժամով դնել սառնարանը: Մատուցելիս թաղանթը հեռացնել, զարդարել կարմիր պղպեղի շերտերով և մաղադանոսի տերևներով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան դոնդող

խոզապուխտ խոզապուխտ 200 գրամ

կանաչ ոլոռ կանաչ ոլոռ 200 գրամ

գազար գազար 2 հատ

կարտոֆիլ կարտոֆիլ 3 հատ

ձու ձու 5 հատ

խնձոր խնձոր 1 հատ

կիտրոն կիտրոն 1 հատ

աղ աղ

սպիտակ պղպեղ սպիտակ պղպեղ

մայոնեզ մայոնեզ 6 ճաշի գդալ

մանանեխ մանանեխ 1 ճաշի գդալ

դոնդող դոնդող 20 գրամ

մաղադանոս մաղադանոս

կծու պղպեղ կծու պղպեղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2480դրամ,
իսկ կալորիականությունը ` 670 կկալ