Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան «բոնապարտ»

Սնկերը լվանալ, մաքրել, կտրտել և տապակել քիչ քանակությամբ բուսայուղի մեջ, աղ և պղպեղ ցանել։ Գազարն անցկացնել քերիչով, տապակել բուսայուղի մեջ, չմոռանալ աղը։ Հավի փափկամիսը եփել աղաջրի մեջ, ջրի մեջ նաև դափնու տերև ավելացնել և պղպեղ։ Կարտոֆիլը եփել։ Պանիրը, կարտոֆիլը և ձվերն անցկացնել քերիչով։ Սոխը մանր կտրտել և տապակել։ Աղցանը շարել շերտերով. կարտոֆիլ, սունկ, մայոնեզ, կտրտած հավի միս, սոխ, գազար, մայոնեզ, ձու, պանիր, մայոնեզ։ Մատուցելիս կարելի է զարդարել քերած պանրով, կանաչիով կամ սնկով։


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան «բոնապարտ»

շամպինիոն շամպինիոն 500 գրամ

հավի կրծքամիս հավի կրծքամիս 500 գրամ

գազար գազար 500 գրամ

ձու ձու 3 հատ

կարտոֆիլ կարտոֆիլ 2 հատ

սոխ սոխ 1 գլուխ

մայոնեզ մայոնեզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2450դրամ,
իսկ կալորիականությունը ` 594 կկալ