Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան աղվեսի մորթի

Գազարն ու կարտոֆիլը խաշել: Սունկը լվանալ, գցել եռացած ջրի մեջ: Սոխը մաքրել: Շամպինիոններն ու սոխը հաստ շերտերով կտրատել, տապակել միջին ուժգնության կրակով մինչև հեղուկ մասը գոլորշիանա: Վերցնել ափսեն, որի վրա մատուցվելու է աղցանը կամ որևէ գլանաձև աման-կաղապար (կարելի է փայլաթիթեղից` ֆոլգայից պատրաստել) և շարել աղցանի շերտերը: Նախ դնել ձկան շերտը: Այն մանրացնել և փշերն ու կաշին հեռացնել: Երկրորդ շերտը սոխեռածն ու սունկն է: Հետո դնել քերիչով անցկացրած պանիրը, վրան մայոնեզ քսել: Չորրորդը կտրատած կարտոֆիլն է, որի վրա ևս պետք է մայոնեզ քսել: Վերջին շերտը խոշոր քերած գազարն է, նրա շնորհիվ է աղցանն այսպես կոչվում: Աղցանը զգուշորեն հանել կաղապարից, թողնել, որ համերը խառնվեն:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան աղվեսի մորթի

շամպինիոն շամպինիոն 200 գրամ

ապխտած ձուկ ապխտած ձուկ 1 հատ

կարտոֆիլ կարտոֆիլ 1 հատ

սոխ սոխ 1 հատ

գազար գազար 2 հատ

մայոնեզ մայոնեզ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 280դրամ,
իսկ կալորիականությունը ` 52 կկալ