Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան «արագած»

Լոլիկներն ու սնկերը չորս մասի կտրատել: Հազարը ձեռքով պատռել, մանրացնել: Ծնեբեկը կտրատել 5-6 սանտիմետրանոց կտորների: Նախապես պատրաստել չոր լավաշն ու սալորի սոուսը: Լավաշը մանրացնել, վրան աղ, կարմիր պղպեղ, ծեծած սխտոր, սունելի և բուսայուղ լցնել, խառնել, որ համեմունքները համաչափորեն տարածվեն: Ապա փռել տապակի մեջ և չորացնել ջեռոցում շատ ցածր ջերմաստիճանի տակ: Սալորի սոուսի պտղամիսը քամիչով անցկացնել, ավելացնել մանրացրած սամիթ և սխտոր, պահեստավորել: Կտրատած բանջարեղենը խառնել, աղ և պղպեղ ցանել, կրկին խառնել: Հետո ավելացնել սալորի և սոյայի սոուսները, բուսայուղը: Կրկին խառնել, լցնել մատուցվող ափսեի մեջ, զարդարել չորացրած լավաշով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան «արագած»

շամպինիոն շամպինիոն 4 հատ

լոլիկ լոլիկ 5 հատ

հազարի տերևներ հազարի տերևներ 0.5 փունջ

ծնեբեկ ծնեբեկ 5 ցողուն

սոյայի սոուս սոյայի սոուս 0.5 ճաշի գդալ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ձեթ ձեթ 2 ճաշի գդալ

սոյայի սոուս սոյայի սոուս 1 ճաշի գդալ

չոր լավաշ չոր լավաշ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 900դրամ,
իսկ կալորիականությունը ` 206 կկալ