Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան անանաս

Կարտոֆիլը կլեպով եփել, հավի փափկամիսը նույնպես: Ձուն եփել, հետո միանգամից դնել սառը ջրի մեջ, մաքրել: Մարինադի համար քացախն ու ջուրը խառնել,աղացած պղպեղ ավելացնել: Սոխը մանր կտրատել և մարինադի մեջ լցնել, թողնել 20 րոպե: Եփած կարտոֆիլը մաքրել ու քերել քերիչով:Թթու խնձորը մաքրել և նույնպես քերել: Եփած միսը ոչ մեծ խորանարդիկների բաժանել:Սոխը մարինադից հանել ու սեղմել: Ձուն քերել: Աղցանը ափսեի մեջ դնել, անանասի տեսքվ դասավորել՝ դնել կարտոֆիլը, աղ անել, մայոնեզ քսել, հետո սոխը, խնձորը ու նորից մայոնեզով պատել: Հավի փափկամսին աղ անել, մայոնեզով պատել, ձվին նույնպես մայոնեզ քսել: Արտաքին շերտը պատել ընկույզով, կանաչ սոխի ծայրերով սարքել անանասի վերին մասը:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան անանաս

կարտոֆիլ կարտոֆիլ 2 հատ

սոխ սոխ 1 գլուխ

հավի միս հավի միս 200 գրամ

խնձոր խնձոր 1 հատ

ձու ձու 2 հատ

մայոնեզ մայոնեզ

քացախ քացախ 2 թեյի գդալ

ջուր ջուր 0.5 սուրճի բաժակ

աղ աղ

սև պղպեղ սև պղպեղ

ընկույզ ընկույզ 150 գրամ

կանաչ սոխ կանաչ սոխ 3 ցողուն

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1250դրամ,
իսկ կալորիականությունը ` 335 կկալ