Բաղադրատոմս

Ինչպես պատրաստել աղցան «ամանորյա ժամացույց»

Հավի փափկամիսը եփել, թողնել հովանալ, կտրատել: Ձուն խաշել, սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնել, քերիչով անցկացնել: Ընկույզն աղալ կամ կտրատել: Սալորի չիրը ևս մանրացնել: Պանիրը քերել: Ափսեի մեջ դնել միսը, աղ ցանել, մայոնեզ քսել: Վրան դնել դեղնուցը, բարակ շերտով մայոնեզ քսել: Դեղնուցը ծածկել սալորաչրով և մայոնեզ քսել: Վրան դնել քերած պանրի շերտը, մայոնեզ քսել նորից: Պանրի վրա ցանել մանրացրած ընկույզը, ընկույզի վրա էլ սպիտակուցները: Գազարի բարակ շերտերով ձևավորել ժամացույցը հռոմեական թվերով:


Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք աղցան «ամանորյա ժամացույց»

հավի միս հավի միս 300 գրամ

ձու ձու 5 հատ

սալորի չիր սալորի չիր 150 գրամ

ընկույզ ընկույզ 100 գրամ

աղ աղ

Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1970դրամ,
իսկ կալորիականությունը ` 564 կկալ